ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Անպատասխան չի մնալու ստոր հաշվարկն ու դրա վրա կառուցված ցինիզմը

Անպատասխան չի մնալու ստոր հաշվարկն ու դրա վրա կառուցված ցինիզմը
20.09.2025 | 11:57

Պատկերացնում եմ, թե ինչքան շատ գործ է լինելու մոտ ժամանակներս «թավշյա» կեղտերն ու աղտոտությունները մաքրելու ընթացքում: Ու պատկերացնում եմ, թե ինչքան մարդ անփառունակ ավարտ է ունենալու դրանց մեջ ցմահ մնալով: Ցմահը դեռ ոչինչ, դրանք սարսափելի ու ամոթալի ժառանգություն են թողնելու իրենց սերունդներին, ում համար այս հողի վրա ապրելը անտանելի կդառնա։

Չե´ք հաջողելու, չերազեք անգամ: Ձեզանից հաշիվ պահանջող չի լինի, քանի որ պատերազմով երիտասարդության ծաղիկը գիտակցաբար կոտորելն ու ցեղասպանություն իրագործելու մեջ ոճրագործ պետության հետ համաձայնության գալը ժամանակ չի թողնելու հաշիվ պահանջելու համար:

Խաղաղության սին խոստումներ դեմ տալով ու պատերազմով ահաբեկելով դրա հոգեցնցման ու կսկիծի մեջ գտնվող հասարակությանը, անպատասխան չեն մնալու: Անպատասխան չի մնալու հենց այդ ահաբեկչական ու ստոր հաշվարկն ու դրա վրա կառուցված կենդանական ու տմարդի ցինիզմը:

Մի բանով մխիթարվեք, որ առաջինը հաշիվը կպահանջվի ձեզ իշխանություն տվողներից ու ձեզ պահողներից, քանի որ առանց իրենց աջակցության դուք առ ոչինչ եք, կատարյալ պատվազուրկ օրգանիզմներ, որոնց վարժեցրել են ընդամենը կեղտոտ գործեր կատարելու համար…

Պատասխան եք տալու պատերազմի, հայ զինվորին ու կամավորին գիտակցաբար դեպի ստույգ մահը տանելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապականելու, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու ու ծանակելու, ազգային հիշողությունն ու ժառանգությունը պղծելու ու ոտնատակ տալու համար:

Սուտը երկրպագելու ու ստի պաշտամունք մտցնելու համար էլ կպատժվեք։

Հատուցումն անխուսափելի է լինելու։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ